ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա

Առեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյւութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով:

Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

  • Կիսվել: