շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կանխակալ մոտեցում կա պաշտոնյաների նկատմամբ` հենց նշանակվեց, արդեն կոռուպցիոներ է. Հակոբ Արշակյան

Կանխակալ մոտեցում կա պաշտոնյաների նկատմամբ` հենց նշանակվեց, արդեն կոռուպցիոներ է. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այսօրվա նիստում բողոքեց, թե պաշտոնյայի վրա այնպիսի սահմանափակումներ է դրվում, որ ամեն քայլափոխի մի 10 անգամ պետք է իրավաբանին հարցնես՝ այստեղ խախտում կա՞, թե՞ ոչ:

Ըստ Արշակյանի` գործող օրենսդրականկարգավորումներն այնպիսին են, որ պաշտոնյան երբ նշանակվում է, արդեն իսկ կանխակալ դիրքորոշում կա, որ նա կարող է լինել կոռուպցիոներ. «Պետք է հարցնես նույնիսկ տրիվիալ որոշումներ կայացնելու, նույնիսկ փոքր գումարներ ծախսելու դեպքում»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց. «Այդ կանխավարկածը, որ պաշտոնյան հնարավոր կոռուպցիոներ է, իր բացատրությունը հավանաբար ունի: Մենք պետք է ջանք գործադրենք, որ փոխվի այդ ընկալումը»:

  • Կիսվել: