Արցախյան հերոսամարտում զոհված զինվորների հիշատակին Երեւանում ևՍտեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը կլուսավորվի օդապարիկներով
Ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը կլուսավորվի օդապարիկներով ի նշան հարգանքի Արցախյան հերոսամարտում զոհված զինվորների հիշատակին:
Երեւանի "Եռաբլուր" զինվորական պանթեոնի եւ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում քաղաքացիները բաց կթողնեն լուսարձակող օդապարիկներ:
Լուսարձակող օդապարիկները քաղաքացիներին կբաժանվեն ժամը 21: 00-ից, ժամը 22:00-ին դրանք բաց կթողնվեն երկինք: