երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լարված վիճակ՝ ԱԺ–ում. Գեղամ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին Ազգային ժողովի դահլիճից

Լարված վիճակ՝ ԱԺ–ում. Գեղամ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին Ազգային ժողովի դահլիճից

Ազգային ժողովի այսօրվա նիստը լարվեց, երբ ամբինոին մոտեցավ «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հայտարարեց, թե սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է:

«Արցախն ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել», - ասաց Մանուկյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին կոչ արեց չխախտել էթիկայի կանոնները: Նա անվտանգության աշխատողներին կոչ արեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, վերջիններս էլ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին նիստերի դահլիճից:

«Դահլիճից չէ, դահլիճից պետք չի հեռացնել», - անվտանգության աշխատողներին հրահանգում էր Ռուբինյանը, սակայն վերջիններս արդեն հեռացրել էին դահլիճից Մանուկյանին:

ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

  • Կիսվել: