շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցված  ճրագալույցի պատարագին ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն

Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցված ճրագալույցի պատարագին ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ, որին մասնակցեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրենսդիր ու գործադրի մարմինների տարբեր պաշտոնյաներ:

Պատարագին ներկա էին նաև հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնական մասը արցախցիներ:

Մինչ պատարագը Սամվել Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել Արցախի կարգավիճակի, արցախցիների հետագա վերադարձի հետ կապված «Ազատության» հարցերին:

Պատարագին մասնակցող արցախցի պաշտոնյաները նույնպես խուսափեցին հարցազրույցից: Իսկ Արցախից տեղահանվածները նշում էին, թե այնտեղ կվերադառնան միայն այն դեպքում, եթե Արցախն այլևս չլինի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հարցերի չպատասխանեց նաև Վեհափառ հայրապետը: Ամենայն Հայոց կաթողիկոսն անպատասխան թողեց իշխանության հետ լարված հարաբերությունների մասին հարցերը:

  • Կիսվել: