հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը

Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում մաղթել է հաջողություններ մեր բոլոր մարզիկներին և համոզմունք հայտնել, որ նրանք կներդնեն բոլոր ջանքերը՝ Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու գործում:

Հայկական տունը կգործի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը, այն կլինի հայկական երկրպագուների կենտրոնը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ:

Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:

  • Կիսվել: