հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024

Արարատի մարզում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ տեսչական խմբի պատասխանատուն Daewoo Lacetti-ով հայտնվել է դաշտում

Հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։50-ի սահմանում Արարատի մարզի բնակիչը՝ 25-ամյա Արմեն Ա.-ն իր վարած Daewoo Lacetti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Վահան Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Արմեն Ա.-ն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Արտաշատի շրջանի տեսչական խմբի  պատասխանատու։ 

  • Կիսվել: