երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արարատի մարզում Opel Zafira-ն, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արարատի մարզում Opel Zafira-ն, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ուրցաձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Գասպարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Վայոց ձորի մարզից դեպի Արարատի մարզ ընթանալիս, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Լանջանիստի ոլորաններում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գասպարյանն ու ուղևոր, նրա համագյուղացի, 27-ամյա Սարգիս Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը ու մինչ նա դեպքի վայրում պետք է տեղազննություն կատարեր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ս. Նազարյանը ճանապարհին մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, և հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Պողոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Պողոսյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: