ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 21150-ն ու ՎԱԶ 2106-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 21150-ն ու ՎԱԶ 2106-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Ստեփան Մ-ն իր վարած ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Հայրիկ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ստեփան Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հակոբյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: