Արարատի մարզում բախվել են 5 ավտոմեքենաներ․ կա վիրավոր
Հուլիսի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են 39-ամյա Արմեն Թ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 21-ամյա Կարեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 67-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի, 25-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և 63-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է վիրավորի ինքնությունը։



