երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արարատի մարզում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջնակի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջնակի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա  Գուրգեն Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 8-ամյա Ալիսա Շ.-ին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: