չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արարատ Միրզոյանի ամանորյա ուղերձը

Արարատ Միրզոյանի ամանորյա ուղերձը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամանորյա ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում, է. 

«Թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն, ընկան, որ մեր Հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ Հայրենիքը կանգուն մնա։ Խմենք նրա՛նց կենացը և հանուն նրանց խոստանանք, որ 2021-ը լինելու է միմյանց նկատմամբ հոգատարության, համերաշխության ու միասնության տարի, հերոսներին արժանի ապրելու տարի։ Խոստանանք, որ հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա, Հայաստանի ու Արցախի ապագայի՝ Աստծո օրհնությամբ մենք ուժ ենք գտնելու վերածնվելու, ապրելու և զարգանալու»։

  • Կիսվել: