երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արաքս գյուղում մեկուսացվածների թեստերի արդյունքները հայտնի են

Արաքս գյուղում մեկուսացվածների թեստերի արդյունքները հայտնի են

Արմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը:

Նա նշեց, որ մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային, քանի որ բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել:

«Գյուղում այս պահին այլ մեկուսացվածներ եւ վարակվածներ չկան, բոլորն իրենց աշխատանքներով են զբաղված»,- հավելեց գյուղապետը:

Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:

 

 

  • Կիսվել: