կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արամ Ա Վեհափառ հայրապետը Անթիլիասի Մայրավանքում Սբ․ Ծննդյան Ճրագալույցի պատարագ է մատուցել

Արամ Ա Վեհափառ հայրապետը Անթիլիասի Մայրավանքում Սբ․ Ծննդյան Ճրագալույցի պատարագ է մատուցել

Անթիլիասի Մայրավանքում Սբ․ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվել։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Ուրբաթ, 5 Յունուար 2024-ի երեկոյեան, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, մատուցուեցաւ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի Ս. եւ Անմահ Պատարագը։

Ս. Պատարագի աւարտին, Մայր Տաճարի լուսարարապետ Գերաշնորհ Տէր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեան Ս. Խորանէն վար բերաւ Քրիստոսի լոյսը խորհրդանշող մոմը եւ յանձնեց Նորին Սրբութեան։ Գլխաւորութեամբ Հայրապետին, միաբան հայրեր եւ հաւատացեալներ միասնաբար «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» հոգեպարար ու հոգեզմայլ Քրիստոսի ծնունդը աւետող շարականը երգեցին։ Ապա, հաւատացեալները մօտենալով Նորին Սրբութեան՝ ստացան Քրիստոսի լոյսը եւ իրենց հետ տանելով՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսն ու օրհնութիւնը փոխանցեցին իրար։

Ս. Պատարագի աւարտին, շարականի երգեցողութեան ընկերակցութեամբ, Հայրապետական թափօրը ուղղուեցաւ Վեհարան, ուր տեղի ունեցաւ տնօրհնէքի արարողութիւն, ձեռամբ Հայրապետին եւ մասնակցութեամբ միաբան հայրերու, դպրեվանքի աշակերտներու եւ ներկայ հաւատացեալներու»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: