չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին ապրիլի 19-ին այցելել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր և դրա առաջին դատախազ (2003-2012) դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն։

Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հանդիպումը առիթ է հանդիսացել լայնորեն անդրադառնալու Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ-Հայաստան վերջին տարիների հարաբերություններին, ԼՂ դեմ Ադրբեջանի 44-օրյա պատերազմին, ԼՂ շրջափակմանը և դրան հետևած ԼՂ ժողովրդի բռնագաղթին և Լեռնային Ղարաբաղի հայության դատը միջազգային օրենքի լուսի տակ Միջազգային քրեական դատարան ներկայացնելու կարելիություններին:

Նշվում է, որ Լուիս Մորենո Օկամպոն Անթիլիասում է Նորին Սրբության հրավերով. ապրիլի 19-ի երեկոյան նա հրապարակային դասախոսություն պիտի կարդա Անթիլիասի Մայրավանքում և ապրիլի 20-ի առավոտյան ներկա պիտի գտնվի Լեռնային Ղարաբաղին նվիրված համագումարի առաջին նիստին:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույցում արձանագրել էր, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

 

  • Կիսվել: