շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանին

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող հարցեր:

Դեսպանն ու Վեհափառն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև քրիստոնեություն-իսլամ երկխոսությանն ու այդ համատեքստում Արամ Ա-ի ունեցած առանցքային դերակատարությանը։

  • Կիսվել: