շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արամ Ա. կաթողիկոսը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Արամ Ա. կաթողիկոսը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Գերմանիայում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արեւելյան ուղղափառ եկեղեցիները:

Վեհափառ Հայրապետը երկու անգամ (1991-1998 եւ 1998-2006) արդեն ընտրվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Վեհափառ Հայրապետը համաձայնել է ընտրվել այս պաշտոնում ընդառաջելով միջեկեղեցական շրջանակների ցանկությանն ու միջեկեղեցական շարժմանը նոր թափ հաղորդելու հեռանկարով։

 

  • Կիսվել: