շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առաջիկայում կնկատվի COVID19 դեպքերի աճ. Ավանեսյան

Առաջիկայում կնկատվի COVID19 դեպքերի աճ. Ավանեսյան

Մենք ունենք բավականին լավ ցուցանիշ կապված կորոնավիրուսային հիվանդության հետ: Այս մասին Կառավարության նիստից հետո ասաց առողջապահության նախարար ԱՆահիտ Ավանեսյանը:

Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքը հաշվի առնելով առաջիկայում նկատվելու է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ:

«Մենք համաճարակային վերլուծությունն ենք անում, դիտարկում ենք վերջին 7 օրվա և նախորդ 14 օրերի տվյալները: Ամեն ինչ պետք է անել, որ այդ աճը չլինի: Իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը, կապված ընտրությունների հետ, իր դերը խաղալու է: Ընտրությունների օրը ընտրական բոլոր տեղամասերում համաճարակային կանոնները պահպանված էր, և ոստիկաններրը ու հանձնաժողովի նախագահները խիստ հետևում էին դրանց»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ պատվաստանյութերի հետ կապված այն մտավախությունը, որ մարդիկ ունեին սկզբնական շրջանում այլևս չկա: Փակված է նաև այն հարցը, թե որ պատվաստանյութով պետք է պատվաստվեն.

«Պատվստանյութերը դեռևս Հայաստան չէին ժամանել, երբ Հայաստանում սարսափելի հակաքարոզչությունն էր ընթանում: Նախկինում դրված էր պատվաստվել, թե չպատվաստվել հարցը, բայց այսօր այն արդեն փակված է: Առողջապահական նկատառումներից ելնելով՝ կարևոր է կորոնավիրուսի դեմ պայքարը, և մենք ուզում ենք շարունակել այն տնտեսական լավ ցուցանիշները, որը արձանագրում ենք կապված օրինակ՝ տուրիզմի հետ, պետք է շարունակենք պատվաստվել»,- հավելեց Ավանեսյանը:

  • Կիսվել: