կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Առաջիկա ժամերին մեր հերոսի փոքրիկն է ծնվելու․ Նազենի Հովհաննիսյան

Առաջիկա ժամերին մեր հերոսի փոքրիկն է ծնվելու․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր Զինուժի Դավիթն ասում է, որ Էս տղեն ստորաբաժանման հրամանատար է, հիմա սահմանին իր առյուծ տղերքի հետ կռվում են:

Անունն էլի Մնացական: Առաջինին երևի հիշում եք (կտրված ձայնով, որ ասւոմ էր`այ սենց գնալու ենք մինչև վերջ)։

Առաջիկա ժամերին մեր հերոսի փոքրիկն է ծնվելու:

Աստված պահապան Մնացին ու մյուս քաջերին:

Ու Աստված ուժ ու կամք տա ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ երեխեքին լույս աշխարհ բերող ու անկոտրում Ծնողներին»:

  • Կիսվել: