երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օգոստոսի 29-ի և 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին՝ երեկոյան ժամերին, 31-ի գիշերը՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Օգոստոսի 29-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: