կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում հունիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:

  • Կիսվել: