Առաջարկվում է ծննդյան վկայականում ավելացնել երեխայի սեռը
Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը:
Խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկում են ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը:
Պատգամավորի խոսքով՝ երբեմն անձը հաստատող որոշ փաստաթղթեր թարգմանելիս որոշակի խնդիրներ են առաջանում՝ հատկապես արտերկրում։
Օրենքի նախագիծը ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: