հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արագածոտնի մարզում վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր

Արագածոտնի մարզում վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Սաղաթելյանը իր վարած Volkwagen մակնիշի ավտոմեքենայով Ագարակ գյուղում՝ գերեզմանների մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սաղաթելյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ. 36-ամյա Արթուր Նիկոլյանը և 43-ամյա Հովիկ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվե են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությաբմ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: