Արագածոտնի մարզպետարանը կամավորներ է հավաքագրում
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը կամավորներ է հավաքագրում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք [email protected] էլ. հասցեին կամ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել ձեր տվյալները: Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել 0232-3-24-64 հեռախոսահամարով և գրանցվել»,-նշել է մարզպետը:
Նա նաև տեղեկացրել է, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: