կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արաբկիր վարչական շրջանում թաղապետի ուշադրության կենտրոնում է խաղահրապարակների, մայթերի, հաղորդալարերի կարգաբերման և այլ խնդիրների վերաբերող հարցեր (լուսանկաներ)

Արաբկիր վարչական շրջանում թաղապետի ուշադրության կենտրոնում է խաղահրապարակների, մայթերի, հաղորդալարերի կարգաբերման և այլ խնդիրների վերաբերող հարցեր (լուսանկաներ)

Արաբկիր վարչական շրջանում շինբարեկարգման ծրագրերը նոր ծավալներ են ընդգրկել: Վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողության ներքո իրականացվում են ասֆալտապատման, այդ թվում փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ։ Վարչական շրջանի ղեկավարը պարբերաբար աշխատանքային այցեր է կազմակերպում՝ առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց համակողմանի լուծում տալու նպատակով։

Այս շրջանակներում ընթացք է տրվել մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես կանաչապատ խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ ունենալու, չգործող հին շինություններից հետիոտնային ճանապարհը մաքրելու, աղբահանության և կանաչ գոտիներում աղբամանների քանակի, հաղորդալարերի կարգաբերման, վերանորոգման աշխատանքների, նստարանների և զրուցարանի տեղադրման, տարածքները քարակույթերից և ցանցերից մաքրելու հարցերին։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ուշադրության ներքո են գտնվում արդի լուսավորության համակարգերի ներդրումը, մաքուր և հարմարավետ մայթեր, անցումներն ու ծաղկային ձևավորումներով հանգստի գոտիներ, մանկական խաղերով և մարզասարքերով կահավորված բակային տարածքներ ունենալու հարցերը։

  • Կիսվել: