շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ, հանդիպել այնտեղ բուժվող զինծառայողներին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ, հանդիպել այնտեղ բուժվող զինծառայողներին

Հայոց բանակի օրվա կապակցությամբ այցելել եմ Արաբկիր վարչական շրջանում գտնվող Երևանի կայազորի հոսպիտալ, շնորհավորել և խորհրդանշական, ըստ անհրաժեշտության նվերներ հանձնել բուժ. ծառայության ղեկավար փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանին, աշխատակազմի մյուս ներկայացուցիչներին, հանդիպել հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Նա հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ ամենօրյա համագործակցության նոր հիմքեր են ստեղծել:

«Շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն:
Փառք Հայոց Բանակին: Հավերժ փառք մեր Հերոսներին»,- գրել է Ազատյանը:

  • Կիսվել: