շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Կանխվել է համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը. Արաբկիր վարչական շրջան

Կանխվել է համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը. Արաբկիր վարչական շրջան

Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ ղեկավարի և աշխատակազմի աշխատակիցների ջանքերով Շրջանցիկ թունելի Մանկական քաղաք թաղամասում կանխվել է համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը։

«Հարգելի’ քաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բազմիցս հորդորել է զերծ մնալ համայնքային հողի յուրացման կամ ապօրինի շինարարություն իրականացնելու գործընթացներից։

Առանց օրինական հիմքի կառուցված շինություններն այլընտրանք չունեն և ենթակա են ապամոնտաժման։

Տհաճ իրավիճակներից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք շինարարություն սկսելուց առաջ խորհրդակցել վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետների հետ։ Ձեզ կտրամադրվի անվճար խորհրդատվություն՝ 011518233, 011518234»,-ասվում է հայտարարությունում:

  • Կիսվել: