շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Աքորի գյուղի հրդեհը մարվել է․ հայտնաբերվել է  84-ամյա քաղաքացու մոխրացած դի

Աքորի գյուղի հրդեհը մարվել է․ հայտնաբերվել է 84-ամյա քաղաքացու մոխրացած դի

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կա։

Ինպես հայտնում է shamshyan.com-ը օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 և Օձունի թիվ 3901 հենակետերից 1-ական մարտական հաշվարկ։  Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցի 25 տանը։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները, որվքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։  Հրշեջները տան ննջասենյակում անկողմնում հայտնաբերել են 84-ամյա Վարսենիկ Տ․-ի մոխրացած դին։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: