կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Ապրիլի 7-ից 8-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

Ապրիլի 7-ից 8-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

Ապրիլի 7-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Ապարան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում, Գեղարքունիքի մարզի Շատվան-Ազատ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

 

  • Կիսվել: