երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԱՊՊԱ պատահարի գրանցման գործընթացում շուտով սպասվում է փոփոխություն

ԱՊՊԱ պատահարի գրանցման գործընթացում շուտով սպասվում է փոփոխություն

«Շուտով ԱՊՊԱ պատահարի դեպքում այլևս կարիք չի լինելու որոնել Ձեր ապահովագրական ընկերության տվյալները կամ սպասել ընկերության հասանելիությանը։ Պարզապես զանգահարեք 1-02, և Ձեր պատահարը կգրանցվի միասնական զանգերի կենտրոնում, որտեղից արդեն կկազմակերպվի ամբողջ հետագա գործընթացը»,- ԱՊՊԱ պատահարի գրանցման գործընթացում սպասվող փոփոխության մասին հայտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն։

Ինչո՞ւ է սա  շահավետ

. Արագ արձագանք և գրանցում՝ անկախ նրանից, թե որ ապահովագրական ընկերության հաճախորդ եք։
. Ժամանակի խնայողություն՝ այլևս կարիք չկա մի քանի տեղ զանգահարելու։
. Քիչ խցանումներ՝ արագ արձագանքման շնորհիվ դեպքի վայրից մեքենաներն ավելի շուտ կհեռացվեն։
.Ավելի քիչ սթրես՝ պարզ ու հստակ ընթացակարգի շնորհիվ։
«Վթարի մասին զանգը կարող է կատարել միայն մեկ համարին՝ 1-02, բայց 20 րոպեի ընթացքում՝ նախկին 40-ի փոխարեն։
 Խնդրում ենք խստորեն պահպանել նշված ժամկետը, որպեսզի կանխվեն հետագա հնարավոր բարդությունները, և գործընթացը ընթանա սահուն»,- նշում են Բյորւոյից։ 

  • Կիսվել: