հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում 25-ամյա երիտասարդն անզգուշությամբ կրակել է իր որովայնին, հետո գնդակը վնասել է 89-ամյա տատին

Երևանում 25-ամյա երիտասարդն անզգուշությամբ կրակել է իր որովայնին, հետո գնդակը վնասել է 89-ամյա տատին

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է նաև 89-ամյա տատի ոտքը:
Զենքը առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: