ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է, որ գործընթացը շարունակական է։

«Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»,- գրել է մամուլի խոսնակը։

  • Կիսվել: