երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ապագա միջազգայնագետի հաջողության հիմնաքարը որակյալ կրթությունն է․ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Ապագա միջազգայնագետի հաջողության հիմնաքարը որակյալ կրթությունն է․ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների ողջույնի միջոցառմանը:

Շնորհավորելով համալսարանականներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և դիվանագիտությանն առնչվող հարցերը:

Դավիթ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ապագա միջազգայնագետի մասնագիտական հաջողության հիմնաքարը որակյալ կրթությունն է:

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը բարի երթ է մաղթել ուսանողներին:

  • Կիսվել: