շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, Բրազիլիա և Արգենտինա

Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, Բրազիլիա և Արգենտինա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր ապագա այցերի մասին տեղեկություն՝ կից նշելով.

«Սպասվում է ծանրաբեռնված և հանդիպումներով գերհագեցած աշխատանքային շաբաթ։

Յուրաքանչյուր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք պաշտոնական կայքով և սոցիալական էջերով»։

Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի օգնական Բրոք Բիերմանի հետ:

Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված մեծ համերգին: Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային։

 
 
 

Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ:

  • Կիսվել: