շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Անկախության 30-ամյակի  միջոցառմանը հրավիրված են եղել ՀՀ բոլոր նախագահները և կաթողիկոսը, սակայն նրանք մերժել են հրավերը

Անկախության 30-ամյակի միջոցառմանը հրավիրված են եղել ՀՀ բոլոր նախագահները և կաթողիկոսը, սակայն նրանք մերժել են հրավերը

Անկախության 30-ամյակին նվիրված երեկվա միջոցառմանը պաշտոնապես հրավիրված են եղել ՀՀ բոլոր նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Բացի այդ, միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Սակայն, վերոնշյալ բոլոր հրավիրյալները մերժել են այն` չմասնակցելով միջոցառմանը: Մայր Աթոռը նպատակահարմար է գտել հիշյալ տոնական համերգին ներկա գտնվեն Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Ասողիկ աբեղա Կարապետյանի դեմքով:

Երեկոյան միջոցառմանը չի մասնակցել նաև Արցախի նախագահը` սահմանափակելով իր մասնակցությունը Եռաբլուր պանթեոն այցելությամբ: Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրները InfoPort.am-ին հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը անձնական որոշում է կայացրել մինչև նոյեմբերի 9-ը ոչ մի համերգային միջոցառման չմասնակցել:

  • Կիսվել: