ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհնազանդության ակցիա Երևանում` անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջով (Թարմացված)

Անհնազանդության ակցիա Երևանում` անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջով (Թարմացված)

Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում այս պահին անհնազանդության ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով:

Անհնազանդության ակցիան հսկում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ եւ կարմիր բերետավորներ:

Ակցիայի մասնակիցներին ոստիկաններն ասել են, որ չեն կարող քայլերթով շարժվել Հանրապետության հրապարակ, հակառակ դեպքում նրանք բերման կենթարկեն ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:

Քիչ առաջ Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրավիճակը լարվեց եւ ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու եւ շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:

Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:

  • Կիսվել: