չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անհետ կորածի հարազատը պատերազմի ժամանակ հանցանքների մասին տվյալներ ունեցող ծնողներին կոչ է անում հավաքվել ՔԿ–ի մոտ

Անհետ կորածի հարազատը պատերազմի ժամանակ հանցանքների մասին տվյալներ ունեցող ծնողներին կոչ է անում հավաքվել ՔԿ–ի մոտ

Երեկ բերել են 6 մարմին, 6-ն էլ ՄՈԲ-ից, բոլորի ինքնությունն էլ պարզել են՝ չնայած դիակները անճանաչելի են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է զոհվածների մարմիններիդուրսբերման աշխատանքներին։ Նրա խոսքով՝ այսօր խմբերը գնացել են Ջաբրայիլ եւ Սղնախ։

Նա նաև կոչ է արել պատերազմին մասնակցած զինծառայողներին այն ծնողներին, ովքեր արդեն պատրաստ են սկսել դատական գործընթացները, հունվարի 11-ին ժամը 10-ին լինել Բաբայան փողոցում գտնվող ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։

«Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր ունեն ապացույցներ կամ վկաներ կոնկրետ դեպքերի վերաբերյալ։ Խնդրանքս նաեւ վերաբերում է այն իրավաբաններին, ովքեր պատրաստակամություն են հայտնել մեզ օգնել։ Շնորհակալ եմ արագ արձագանքի համար, բայց եթե հարմար լինի, դուք եւս ներկա եղեք նշված վայրում, որպեսզի անմիջապես ձեր կապը հաստատվի հարազատների հետ»,– ասել է նա։

  • Կիսվել: