երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ:

Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ կորած զինծառայողները, այնինչ, ծնողների պնդմամբ, գործընթացը դանդաղում է:

 

Ծնողները վստահ են, որ իրենց որդիների մեծ մասը Ադրբեջանում գերության մեջ է, քանի որ իրենցից շատերը Արցախում մասնակցում են որոնողական աշխատանքներին և տղաներից, հիմնականում, որևէ հետք չեն գտնում: Այս պահին ընթանում է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ծնողների հետ։

  • Կիսվել: