երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
ՀՀ դեսպանն  ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ վերահաստատելով շարունակական երկխոսության և սերտ համագործակցության իրենց հանձնառությունը։

 

  • Կիսվել: