երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 26-ին ժամը 11։13-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, փրկարարները 52-ամյա կնոջը ցույց են տվել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Նույն օրը, մատուռի հարակից տարածքում փրկարարները ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու ցույց են տվել համապատասխան օգնություն և պատգարակով (մոտ 200 մ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։

 

  • Կիսվել: