երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանում կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանում կան զոհեր ու վիրավորներ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկել ռուսական տարածքները: Telegram ալիքների տվյալներով՝ Բելգորոդում վիրավորվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երկու երեխա։ Հրդեհվել են մի քանի բնակարան ու մեքենա։

Ուկրաինական դրոնների հարձակումից զոհեր կան Ռոստովի մարզում, մահացել է երկու ամուսնական զույգ, հինգ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է:  Հարվածների թիրախում են եղել Ռոստովի առևտրային նավահանգիստը, երկաթուղային ենթակառուցվածքը և Ազովի օպտիկամեխանիկական գործարանը, որը Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մաս է կազմում։

  • Կիսվել: