երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են լրատվականից:

«Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից:

Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն  խուզարկություններ է իրականացրել «Armat Media» լրատվական գործակալությունում:

  • Կիսվել: