երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Իրանի և ԱՄՆ-ի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում․ Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում․ Բաղայի

Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք երբեք չենք խուսափել դիվանագիտական գործիքակազմից՝ մեր ազգային շահերը պաշտպանելու համար։ Սակայն քանի դեռ հակառակ կողմը դիմում է ագրեսիայի և հարձակումներ է գործում Իրանի վրա, մեր ուշադրությունը կենտրոնացած է բացառապես պաշտպանության վրա… Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում», — Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ քանի դեռ Միացյալ Նահանգները չի փոխել իր դիրքորոշումը, նրանց հետ «բանական» դիվանագիտական գործընթաց սկսելն անհնար է։

  • Կիսվել: