երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անհետ կորած 82-ամյա կնոջ դին հայտնաբերվել է ձորակում․ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Անհետ կորած 82-ամյա կնոջ դին հայտնաբերվել է ձորակում․ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Սպանության հատկանիշով հարուցված քրեական գործով որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում․ ժամանել են տարածքի և բաժանմունքի ոստիկանապետերը

Այսօր ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում  սովետական տարիներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։

Նրա  անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։

  • Կիսվել: