հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անչափահասի մասնակցությամբ ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ կան տուժածներ

Անչափահասի մասնակցությամբ ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ կան տուժածներ

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 22։25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Ջ․, ծնված 2005 թ․)  բախվել է կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ․ Ջ․-ին և ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 2005 թ․) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: