ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցած ամռանը Գորիում վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քույրն ու եղբայրն արդեն առողջ են

Անցած ամռանը Գորիում վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քույրն ու եղբայրն արդեն առողջ են

Անցած ամռանը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված 15-ամյա տղան ու նրա քույրը կրկին կենտրոնում են: Այս մեկ տարվա ընթացքում և քույրը և եղբայրը եղել են կենտրոնի բժիշկների էտապային հսկողության տակ:

ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրում է, որ տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին, նա վիրահատվել էր, կատարվել էր ոսկրաբեկորների համադրում, ֆիքսացիա՝ մետաղական հարթակով և պտուտակներով:

 Այժմ կատարվել է մետաղական հարթակի և պտուտակների հեռացում: Գտնվում է վերականգնողական թերապիայի փուլում, որից հետո կվերադառնա իր բնականոն կյանքին:

Քույրը ևս լիովին առողջ է: Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր:

  • Կիսվել: