շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՆ տեղակալը Սյունիքում քննարկել է պատվաստման գործընթացում առկա խնդիրները

ԱՆ տեղակալը Սյունիքում քննարկել է պատվաստման գործընթացում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում է ու այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։

Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները, վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։

Կարեւորվեց ապատեղեկատվության դեմն առնելու ու բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։ Խորհրդակցության մասնակիցները նաեւ ներկայացրեցին իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ հնչեցրին։

  • Կիսվել: