Ամուսինները 2020-2023թթ․ «Telegram» հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ․ ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը և ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով իրականացրել դրա կառավարումը։ Հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել և հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի և գնորդների միջև առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրներ», որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են մի քանի անվանումներով, շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ հարթակներ, որոնց կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20–ից ավելի՝ կորպորատիվ պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։

Ամուսինները թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարներն ստացել են իրենց կողմից կառավարվող և պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին։

Ամուսիններին մեղադրանք է ներկայացվել, նախաքննությունը շարունակվում է։