հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կատարած աշխատանքները

Ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կատարած աշխատանքները

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Կառավարության ենթակա տեսչական մարմինների ղեկավարները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ժամանակ ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կատարած աշխատանքները: Նաև քննարկվել են Կառավարության որոշմամբ մինչև հունվարի 11-ը հայտարարված կարանտինի ընթացքում սահմանված միջոցառումների ու սահմանափակումների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության կազմակերպչական աշխատանքները:

Տեղեկացնենք, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները սահմանված վերահսկողությունն իրականացնելու են ստուգայցերի միջոցով, որի արդյունքում կիրառվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ: Մյուս տեսչական մարմինները վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով փոխօգնության շրջանակում ներգրավվելու են ոլորտային ստուգայցերի իրականացման աշխատանքներում:

  • Կիսվել: