չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ-ում եղբայրները 9-ամյա քրոջը բռնաբարելու համար ծեծելով սպանել են խորթ հորը

ԱՄՆ-ում եղբայրները 9-ամյա քրոջը բռնաբարելու համար ծեծելով սպանել են խորթ հորը

ԱՄՆ-ում երեք տղաներ վերջերս ծեծելով սպանել են խորթ հորը՝ իրենց 9-ամյա խորթ քրոջը բռնաբարելու համար։

Ֆորմալ առումով միայն երկուսն են եղբայրներ՝ Ալեխանդրոն եւ Քրիստիանը, իսկ խորթ հորը պատժելու հարցում նրանց օգնել է իրեն ընկեր Խուան Մելենդեսը: Հետաքննության վարկածով ՝ իմանալով քրոջ նկատմամբ ոտնձգությունների մասին՝ եղբայրները զայրացել են եւ խորթ հորը կանչել զրույցի։ Ծեծկռտուք է սկսվել, իսկ հետո կողմերը որոշ ժամանակով բաժանվել են, սակայն եղբայրները չեն կարողացել ներել տղամարդուն, նրանք վերադարձել են խորթ հոր մոտ ու սպանել նրան։

Ըստ ամենայնի, խորթ հայրն իրոք ոտնձգություն է կատարել աղջկա նկատմամբ. ավելի վաղ նրան արդեն ձերբակալել են անչափահասի նկատմամբ բռնության համար, սակայն տղամարդը փախել է հետաքննությունից եւ խուսափել պատժից:

Երեք տղաներին ձերբակալել են, եւ այժմ նրանց լուրջ մեղադրանք է սպառնում, մինչդեռ համացանցում արդեն խնդրագիր Է շրջանառվում՝ նրանց ազատ արձակելու պահանջով, քանի որ "ոչ մի վատ բան չեն արել": 

  • Կիսվել: